22:31  ,  19 հուլիսի, 2014

Լեւոն Արոնյանի ու Արիանայի սեանսը՝ «շախմատային հեծանիվի» վրա (ֆոտոշարք)

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանն իր հարսնացու Արիանայի հետ հուլիսի 19-ին շախմատային սեանս է անցկացրել Հանրապետության հրապարակում: Այդ մասին շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Ամառային զվարճանք Արիանայի հետ՝ միաժամանակյա խաղ տալով «շախմատային հեծանիվի» վրա»,- գրել է Արոնյանը՝ տեղադրելով լուսանկարներ:

Ֆոտո՝ Լեւոն Արոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում