23:10  ,  19 հուլիսի, 2014

7 տարի անց Պո Գազոլը լքեց «Լեյքերսը»

Իսպանացի Պո Գազոլը պաշտոնապես դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Չիկագոյի» խաղացող, հայտնում է NBA.com-ը:

34-ամյա Գազոլն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Չիկագոյին»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Այդ ընթացքում իսպանացի հարձակվողը կաշխատի 22 միլիոն դոլար:

Գազոլի նախորդ ակումբը «Լոս Անջելես Լեյքերսն» էր, որի կազմում նա խաղաց 7 տարի: Մինչեւ այդ իսպանացին հանդես է եկել նաեւ «Մեմֆիսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում