17:52  ,  19 հուլիսի, 2014

Սարկիսովն ու Մինոսյանը չփրկեցին «Վոլգային»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երրորդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» տանը 1:3 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին»:

Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: «Վոլգայի» կիսապաշտպան Արթուր Մինոսյանը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին, բայց դեղին քարտ էր ստացել դրանից 12 րոպե առաջ:

Ռուսաստանի առաջին լիգա, երրորդ տուր

«Վոլգա» - «Անժի»՝ 1:3

Իլյա Կուխարչուկ, 82 – Շամիլ Ասիլդարով, 55, Ալի Գաջիբեկով, Սերդեր Սերդերով, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում