18:47  ,  17 հուլիսի, 2014

Տոնի Կրոսը «Ռեալում» հանդիպել է Անչելոտիի եւ Հիերոյի հետ (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսը ժամանել է Մադրիդի «Ռեալ»: Բուժզննում անցնելու հետո նա մեկնել է «Ռեալի» մարզաբազա: Գերմանացի ֆուտբոլիստը հանդիպել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի եւ նրա օգնական Ֆերնանդո Հիերոյի հետ, ծանոթացել է մարզաբազայի պայմաններին եւ ստացել է իր սենյակը, հաղորդում է realmadrid-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արքայական ակումբը 24-ամյա Կրոսի համար կվճարի 30 միլիոն եվրո։

Գերմանացին մադրիդցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով