19:29  ,  16 հուլիսի, 2014

Մոսկվայի «Սպարտակը» կգնի «Բազելի» երկու ֆուտբոլիստների

Մոսկվայի «Սպարտակի» շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մտադիր է հրավիրել «Բազելի» կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շերին եւ չիլիացի կիսապաշտպան Մարսելո Դիասին, որոնք նրա ղեկավարությամբ հանդես են եկել նախորդ երկու մրցաշրջաններում, հաղորդում է izvestia-ն:

22-ամյա  Շերը «Բազելում» անցկացրած 73 հանդիպումներում խփել է 14 գնդակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո: Դիասը «Բազելում» անցկացրել է 12 հանդիպում եւ խփել է 1 գնդակ: Նրա տրանսֆերային արժեքը 2 միլիոն եվրո է: 27-ամյա Դիասը Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնությունում առանց փոխարինման մասնակցեց Չիլիի հավաքականի բոլոր հանդիպումներին:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վիրահատությունից հետո խաղադաշտ կվերադառնա մոտ երկու ամիս հետո, իսկ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ծնկահոդի վիրահատությունից հետո կապաքինվի միայն հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում