Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը առաջին հերթին կհիշվի գեղեցիկ ֆուտբոլով, ֆանտաստիկ խաղերով՝ 5:1, 7:1, ինչպես նաեւ նրանով, որ առաջին անգամ Հարավային Ամերիկայում չեմպիոն դարձավ եվրոպական թիմ:
Սակայն, բացի ֆուտբոլային իրադարձություններից՝ այս ԱԱ-ն մեզ նվիրեց բազմաթիվ այլ դրվագներ, որոնք քիչ պակաս գեղեցիկ ու հետաքրքիր չէին:
Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մարտինս Ինդին աշխարհի առաջնությանը նվիրեց իր խենթ հայացքը, երբ Իսպանիայի հետ խաղում Դիեգո Կոստան հարվածեց նրան, բայց մրցավարը չնկատեց դա:
Ավելի ուշ Ինդին դարձավ բոլոր մեմերի հերոսը:
Ինդիի հետքերով գնաց Մեքսիկայի հավաքականի երկրպագուհին, ում ապշած հայացքը նոր թեմա տվեց մեմերի սիրահարներին:
Ռոբին վան Պերսին այս առաջնությունում դարձավ իր կարիերայի ամենագեղեցիկ գոլի հեղինակը: Նա իր ցատկով ապացուցեց, որ հոլանդացիներն իրոք թռչող են: Բացի այդ, նա բոլորին ծիծաղելու առիթ տվեց:
Անհնար կլիներ, եթե Լուիս Սուարեսը չառանձնանար: Կյելինիին կծելը դարձավ առաջնության ամենաքննարկվող թեման:
Մեքսիկայի գլխավոր մարզիչ Միգել Հերերայի էմոցիոնալությունը:
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի ընկնելը:
Խամես Ռոդրիգեսի ուսին նստած մորեխը:
Շվայնշտայգեր հոգեբանը:
Հոլանդիայի հավաքականի դարպասապան Յասպեր Սիլեսենի հետաքրքիր դիրքը:
Բրազիլիայի երկրպագուի թախծոտ աչքերը:
Վան Պերսին ավագի թեւկապը նվիրեց Հոլանդիայի հավաքականի ամենահավատարիմ երկրպագուին:
Ռոբենը հանգստացնում է արտասվող որդուն:
Դավիդ Լուիսի արցունքները
Գերմանիայի ֆուտբոլիստները հաղթանակը նշելիս չմոռացան Մարկո Ռոյսին:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում