14:48  ,  15 հուլիսի, 2014

Ֆյուրի. Վլադիմիր Կլիչկոն չունի խիզախություն՝ ինձ հետ մենամարտելու համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում անպարտելի բրիտանացի Թայսոն Ֆյուրին Դերեկ Չիսորայի հետ առաջիկա մենամարտից առաջ հերթական անգամ վախկոտ է անվանել WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին։

«Վլադիմիր Կլիչկոն չունի խիզախություն՝ ինձ հետ մենամարտելու համար։ Կոչնչացնեմ նրան։ Հույս ունեմ, որ պրոմոուտերները կկազմակերպեն մենամարտ աշխարհի լավագույն բռնցքամարտիկի հետ, ով մահանալու չափ վախենում է ինձանից»,- բրիտանացու խոսքը մեջբերում է boxingscene.com-ը։

Հիշեցնենք, որ Ֆյուրի - Չիսորա մենամարտը կկայանա հուլիսի 26-ին Մանչեսթերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում