Հայտնի երգչուհի Ռիհանան ներկա է եղել Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, ինչից հետո հանդիպել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ, հաղորդում է Daily Mail-ը։
Երգչուհին լուսանկարվել է գերմանացի կիսապաշտպաններ Լուկաս Պոդոլսկու, Բաստիան Շվայնշտայգերի եւ Մարիո Գյոտցեի հետ։
Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովի թիմը լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել է արգենտինացիներին՝ դառնալով աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում