12:25  ,  14 հուլիսի, 2014

Զավեն Բադոյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 17-րդ տուրում «Գոմելը» սեփական խաղադաշտում 2։2 հաշվով է ավարտել «Նաֆթանի» հետ հանդիպումը:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Բելառուսի առաջնության 17-րդ տուրից հետո «Գոմելն» ունի 24 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Նաֆթանը» 29 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս