11:50  ,  14 հուլիսի, 2014

Հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Սերբիայում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Սերբիայում կայացած «Նովի Սադ» անվանումը կրող միջազգային մրցաշարում:

Հայաստանի 9 ներկայացուցիչներից 6-ը նվաճեցին մեդալներ։ 51 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ հնդկուհի Կանու Կոնտհուջամիի նկատմամբ։

Արծաթե մեդալներ նվաճեցին 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Բրոնզե մեդալների արժանացան Սպարտակ Թամարյանը (56 կգ), Արմեն Մխիթարյանը (64 կգ) եւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում