10:30  ,  14 հուլիսի, 2014

Գերմանիա - Արգենտինա հանդիպման վիճակագրությունը

ՖԻՖԱ-ի կայքը ներկայացրել է Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի՝ Գերմանիա - Արգենտինա հանդիպման վիճակագրությունը։

Յոահիմ Լյովի թիմի կազմակերպել է 64 գրոհ, իսկ արգենտինացիները՝ 30։ Գերմանացիները կատարել են 915 փոխանցում՝ 80 տոկոս ճշգրտությամբ, իսկ Ալեխանդրո Սաբելյայի թիմը՝ 586 փոխանցում՝ 71 տոկոս ճշգրտությամբ։ Երկու հավաքականները կատարել են 10-ական հարված. գերմանացիները դիպուկ էին 7, իսկ արգենտինացիները՝ երկու անգամ։

Ամենաշատ հարվածները կատարել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին՝ 4, սակայն դրանցից ոչ մեկը չի ընթացել դեպի Մանուել Նոյերի դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս