10:04  ,  14 հուլիսի, 2014

Լիոնել Մեսի. Կարիերայիս ծանրագույն օրն էր

Ավելիին էինք արժանի, սակայն հաջողությունը մեր կողմը չէր, ասել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին։ Արգենտինայի հավաքականի ավագը խոսել է Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում գերմանացիներից կրած պարտության մասին։

«Բրազիլիայից հեռանում ենք հպարտության զգացումով։ Շատ ցավալի հարված ստացանք։ Կարիերայիս ծանրագույն օրն էր։

«Ոսկե գնդակն» ինձ համար քիչ արժեք ունի։ Ինձ համար միայն կարեւոր էր աշխարհի առաջնությունում հաղթելը»,- 27-ամյա Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ճանաչվել է ԱԱ-2014-ի լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս