09:50  ,  14 հուլիսի, 2014

Սկոլարին հեռացվեց Բրազիլիայի հավաքականից

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի առաջնության ավարտից հետո հեռացվեց պաշտոնից, հաղորդում է A Bola-ն։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը Սկոլարիի, ինչպես նաեւ ամբողջ մարզչական շտաբի հետ։ Բրազիլացի մասնագետը հավաքականում աշխատել է 2012 թվականի նոյեմբերից։ Այդ ընթացքում Բրազիլիան անցկացրած 29 խաղում չորս պարտություն է կրել, որոնցից երկուսը՝ վերջին հանդիպումներում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի կիսաեզրափակիչում բրազիլացիները 1։7 հաշվով պարտվել են գերմանացիներին, իսկ երրորդ տեղի համար խաղում 0։3 հաշվով՝ հոլանդացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով