03:55  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Մարիո Գյոտցեն՝ Մարկո Ռոյսի մարզաշապիկով (ֆոտո)

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո խաղադաշտում շրջել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մարզաշապիկով, փոխանցում է Bild-ը:

Հայաստանի հավաքականի դեմ հունիսի 6-ին Մայնցում կայացած ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով Ռոյսը չմասնակցեց ԱԱ-2014-ին:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Գյոտցեն արգենտինացիների դարպասը գրավեց 113-րդ րոպեին՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստՌոյսն ու Գյոտցեն միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով