02:17  ,  14 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Պոլ Պոգբան՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Բրազիլիայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:

ԱԱ-2014-ում 21-ամյա Պոգբան 5 խաղ անցկացրեց ֆրանսիայի հավաքականում, որը քառորդ եզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոն Գերմանիային: Նա մրցաշարում խփեց մեկ գոլ:

Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարան եւ ՊՍՎ-ի հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով