Բրազիլիայի հավաքականը 5 միլիոն դոլար կաշխատի ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունում չորրորդ տեղ գրավելու համար, գրում է Terra-ն:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ պարգեւավճարների (20 միլիոն դոլար) 25 տոկոսը բաժին կհասնի ֆուտբոլիստներին, մարզիչներին ու թիմի մյուս անդամներին, իսկ մնացած 15 միլիոն դոլարը կստանա Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան:
Աշխարհի չեմպիոնը կստանա 35 միլիոն դոլար, իսկ փոխչեմպիոնը՝ 25 միլիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում