Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացավ Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:
Տարբեր ներկայացումներից հետո հանդես եկան կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան ու մեքսիկացի երաժիշտ Կարլոս Սանտանան: Փակման արարողությունը տեւեց 17 րոպե:
Հուլիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին, «Մարականայում» կայանալու է Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում