20:32  ,  13 հուլիսի, 2014

Գերմանացու հաղթանակը «Տուր դը Ֆրանսում» կօ՞գնի Գերմանիայի հավաքականին

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 9-րդ փուլում հաղթեց գերմանացի Տոնի Մարտինը:

Շվեյցարիան ներկայացնող Ֆաբիան Կանչելերան երկրորդն էր, իսկ բելգիացի Գրեգ վան Ավերմատը գրավեց երրորդ տեղը:

Հատկանշական է, երբ 1990-ին գերմանացի Օլաֆ Լյուդվիգը հաղթեց «Տուր դը Ֆրանսում», նույն օրը ֆուտբոլի Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչում պարտության մատնեց արգենտինացիներին: 

«Տուր դը Ֆրանս-2014», 9-րդ փուլ 

Ժերարմե - Մյոլզ

170 կմ 

1. Տոնի Մարտին (Գերմանիա, Omega Pharma) – 4.09,34

2. Ֆաբիան Կանչելերա (Շվեյցարիա, Trek) – 2,45

3. Գրեգ վան Ավերմատ (Բելգիա, BMC) – նույն ժամանակը

Ընդհանուր հաշվարկ

1. Տոնի Գալոպեն (Ֆրանսիա, Lotto-Belisol) – 38.04,38

2. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – 1,34

3. Տյագու Մաշադու (Պորտուգալիա, NetApp-Endura) – 2,40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում