Լոնդոնի «Չելսին» գլխավորող Ժոզե Մոուրինյոն Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն մարզիչ է համարում Լուի վան Գալին Հոլանդիայի հավաքականից:
«Հալիլհոջիչը, Հերերան, Սամպաոլին, Պինտոն, Կլինսմանն ու Պեկերմանը հիանալի էին: Սակայն եթե պետք է նշեմ մեկ մարզիչի անուն, ապա կընտրեմ նրան, որ կատարել էր ֆանտաստիկ աշխատանք. դա Լուի վան Գալն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տեղի խաղում հոլանդացիները 3:0 հաշվով հաղթեցին Բրազիլիային՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: ԱԱ-2014-ից հետո Վան Գալը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում