03:07  ,  13 հուլիսի, 2014

Գարի Լինեկեր. Ցավում եմ ՊՍԺ, բայց Դավիդ Լուիսը պաշտպան չէ

Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը գնահատել է բրազիլացիների խաղը հոլանդացիների դեմ ԱԱ-2014-ի երրորդ տեղի համար մրցավեճում:

«Բրազիլացիները խաղացին բակային թիմի պես: Ցավում եմ ՊՍԺ, բայց Դավիդ Լուիսը պաշտպան չէ եւ երբեք չի էլ լինի»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ երրորդ տեղի համար խաղում հոլանդացիները հաղթեցին 3:0 հաշվով՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Դավիդ Լուիսին ձեռք բերելու համար ֆրանսիական ՊՍԺ-ն ԱԱ-2014-ից առաջ 45 միլիոն եվրո էր վճարել Լոնդոնի «Չելսին»: 27-ամյա Լուիսը դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս