00:47  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիա - Հոլանդիա՝ 0:2 (առաջին խաղակես)

Հոլանդիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տեղի համար խաղում մրցում է բրազիլացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով:

Բրազիլիա քաղաքում ընթացող խաղում հոլանդացիներից աչքի են ընկել Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դելայ Բլինդը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին, ով անվրեպ է իրացրել 11 մետրանոցը:

Բրազիլացիները գրոհում են հաճախ, բայց ոչ այնքան վտանգավոր: Ավելի վտանգավոր են ստացվում դաշտի տերերի կատարմամբ ստանդարտ դիրքերը: Ընդմիջում է:

Ստամբուլի «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սենյդերն ընդգրկվել էր հոլանդացիների մեկնարկային կազմում, սակայն նախավարժանքի ժամանակ ստացավ վնասվածք՝ չկարողանալով մասնակցել խաղին:

ԱԱ-2014, երրորդ տեղի խաղ, առաջին խաղակես

Բրազիլիա – Հոլանդիա՝ 0:2

Ռոբին վան Պերսի, 3, Դելայ Բլինդ, 17

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մաքսվել, Լուիս Գուստավո, Պաուլինյո, Օսկար, Վիլիան, Ռամիրես, Ժո:

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի, Դելայ Բլինդ, Յորդի Կլասի, Ժորժինյո Վեյնալդում, Դիրկ Կայտ, Ջոնաթան դե Գուզման, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով