23:10  ,  12 հուլիսի, 2014

Շակիրան գիտի՝ ինչպես աջակցել Պիկեին

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի ընկերուհի Շակիրան նշել է, որ իր ընկերը շատ ընճված է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո:

«Ապրելով ֆուտբոլիստի հետ՝ պետք է միշտ պատրաստ լինել աջակցել նրան դժվար պահին: Սպորտը դաժան է: Դու կարող ես երկար ժամանակ հաղթել, իսկ հետո կրել ցավալի պարտություն: Ժերարը շատ ընկծված է Իսպանիայի հավաքականի անհաջողության պատճառով, սակայն ես գիտեմ՝ ինչպես աջակցել նրան»,- կոլումբացի երգչուհու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում աշխարհի գործող չեմպիոն իսպանացիները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում