22:20  ,  12 հուլիսի, 2014

Եվրոպայի առաջնություն. Հաղթական տուր՝ Հայաստանի 2 ներկայացուցիչների համար

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթեցին միայն Էլինա Դանիելյանը եւ Շուշաննա Սարգսյանը: Մարիա Կուրսովան խաղաց ոչ ոքի, իսկ Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը պարտվեցին:

7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը ունի 4 միավոր, Մկրտչյանը եւ Կուրսովան՝ 4-ական, Գալոյանը՝ 3.5, իսկ Սարգսյանը՝ 3:

Եվրոպայի անհատական առաջնություն, 7-րդ տուր 

Պտաչնիկովա - Դանիելյան՝ 0:1

Նիկոլովա - Մկրտչյան՝ 1:0

Գալոյան - Կոչետկովա՝ 0:1

Կուրսովա - Մամեդյարովա՝ 0.5:0.5

Սարգսյան - Օլեա՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում