22:08  ,  12 հուլիսի, 2014

Լուի վան Գալ. Երրորդ տեղի խաղն անիմաստ է

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անիմաստ է համարում աշխարհի առաջնություններում երրորդ տեղի համար խաղի անցկացնումը: Եվրոպայի առաջնություններում նման հանդիպում տեղի չի ունենում: 

«Շատ տխուր ու հիասթափված ենք: Մեր երազանքը տապալվեց: Երրորդ տեղի խաղը բացարձակապես անիմաստ է, ինչը ես ասում եմ արդեն 10 տարի: Միայն կարեւոր է, թե ով կդառնա աշխարհի չեմպիոն»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ հոլանդացիների եւ բրազիլացիների միջեւ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղը կկայանա հուլիսի 12-ին Բրազիլիա քաղաքում: Մեկնարկը՝ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով