21:51  ,  12 հուլիսի, 2014

Գեւորգ Ղազարյանը նորամուտը նշեց «Օլիմպիակոսի» կազմում

Հունական «Օլիմպիակոսն» ու ռուսական «Կրասնոդարը» հուլիսի 12-ին ընկերական հանդիպում են անցկացրել Ավստրիայում: Ռուսական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը: Նա նորամուտը նշեց «Օլիմպիակոսի» կազմում: Ղազարյանը հանդես էր գալիս 15 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում