21:44  ,  12 հուլիսի, 2014

«Լիվերպուլի» ֆանատներն այրեցին Սուարեսի մարզաշապիկը (GIF)

Անգլիական «Լիվերպուլի» երկրպագուներն այրել են կատալոնական «Բարսելոնա» տեղափոխված Լուիս Սուարեսի մարզաշապիկը:

Ուրուգվայի հավաքականի 27-ամյա հարձակվողը «Լիվերպուլում» խաղաց 2011-2014-ը, իսկ հուլիսի 11-ին 76 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց «Բարսելոնա»:

Նախկինում «Լիվերպուլի» ֆանատներն այրել էին Ֆերնանդո Տորեսի մարզաշապիկը: Իսպանիայի հավաքականի ռմբարկուն 2011-ին «Լիվերպուլից» տեղափոխվել էր Լոնդոնի «Չելսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում