21:31  ,  12 հուլիսի, 2014

Պելեն կխաղա Անգլիայում

Անգլիական «Սաութհեմփթոնը» պաշտոնապես հայտարարել է հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Գրացիանո Պելեին ձեռք բերելու մասին:

28-ամյա իտալացին հուլիսի 12-ին 3 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: Նրա տրանսֆերը կկազմի մոտ 10 միլիոն եվրո:

Պելեին 2012-ից էր խաղում «Ֆեյենորդում»: Նա հանդես եկել նաեւ Իտալիայի երիտասարդական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում