21:10  ,  12 հուլիսի, 2014

Հերերան կշարունակի գլխավորել Մեքսիկայի հավաքականը

Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Հերերան մտադիր է մնալ զբաղեցրած պաշտոնում, հայտնում է mediotiempo.com-ը:

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեքսիկացիները հասան մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեցին Հոլանդիային: Սպասվում է, որ Հերերան Մեքսիկայի հավաքականում կմնա մինչեւ ԱԱ-2018-ի ավարտը:

«Մտադիր ենք երկարաձգել Հերերայի հետ պայմանագիրը: Նա թիմին կնախապատրաստի հաջորդ աշխարհի առաջնությանը»,- ասել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հուստինո Կոմպեանը:

46-ամյա Միգել Հերերան 2013-ից է աշխատում Մեքսիկայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս