20:53  ,  12 հուլիսի, 2014

Հայ բասկետբոլիստները հաղթեցին Գերմանիային՝ պարտվելով Իսրայելին

3x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի Վեսպրեմ քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հուլիսի 12-ին անցկացրեց 4 խաղ՝ տանելով 2 հաղթանակ եւ կրելով եւ պարտություն:

Հայ բասկետբոլիստները պարտվեցին Լիտվայի (6:16) ու Իսրայելի (15:16) թիմերին՝ հաղթելով Սլովակիայի (16։10) ու Գերմանիայի (13:11) հավաքականներին:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը (Միսակորձյան) եւ Կոնստանտին Միրզոյանցը:

Հուլիսի 13-ին Հայաստանի թիմը վերջին խաղում կմրցի Շվեյցարիայի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում