20:34  ,  12 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Մեսին հիասթափեցրել է Գարի Լինեկերին

Անգլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը գնահատել է Լիոնել Մեսիի ցուցադրած խաղն ԱԱ-2014-ում:

«Այս աշխարհի առաջնությունում Մեսիի հետ ինչ-որ բան այն չէ, թեեւ ես Արգենտինայի հավաքականի ավագի ամենամեծ երկրպագուներից եմ: Մեսին Մարադոնայից հետո ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, սակայն Բրազիլիայում նա հիասթափեցրեց ինձ: Այս մրցաշարում նա շատ հասարակ էր: Հոլանդացիների դեմ խաղում Լեոն շատ քիչ էր շարժվում: Այժմ շատ հեշտ է հսկել Մեսիին: Սովորաբար նա վազում է ավելի շատ:

Մեսին միշտ խփում է շատ գոլեր՝ երկրորդ տեմպով ներխուժելով մրցակցի տուգանային: Սակայն ամեն անգամ, երբ Արգենտինան գրոհում է, նա նույնիսկ չի փորձում մոտենալ մրցակցի տուգանայինին: Այս տարի դիտելով «Բարսելոնայի» խաղը՝ տպավորություն էր ստեղծվում, որ Մեսին ուժերը պահում է աշխարհի առաջնության համար, բայց Բրազիլիայում նա լավագույն ֆիզիկական մարզավիճակում չէ»,- Լինեկերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով