19:54  ,  12 հուլիսի, 2014

«Տուր դը Ֆրանս». Կադրին հաղթեց, Կոնտադորը երկրորդն է

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 8-րդ փուլում ամենաուժեղը ֆրանսիացի Բլել Կադրին էր:

Իսպանացի Ալբերտո Կոնտադորը գրավեց երկրորդ տեղը, իսկ եռյակը եզրափակեց իտալացի Վինչենցո Նիբալին, ով ընդհանուր հաշվարկի առաջատարն է:

Հիշեցնենք, որ «Տուր դը Ֆրանսի» գործող չեմպիոն Քրիստոֆեր Ֆրումը 5-րդ փուլում ստացած վնասվածքից հետո հրաժարվել էր հետագա պայքարից:

«Տուր դը Ֆրանս-2014», 8-րդ փուլ 

Տոմբլեն – Ժերարմե լա Մուզլեն

161 կմ

1. Բլել Կադրի (Ֆրանսիա, AG2R)
2. Ալբերտո Կոնտադոր (Իսպանիա, Tinkoff-Saxo)
3. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա»)

Ընդհանուր հաշվարկ

1. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – 29.57,04
2. Յակոբ Ֆուլսան (Դանիա, «Աստանա») – 0,02
3. Պետեր Սագան (Սլովակիա, Cannondale) – 0,44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում