«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի 8-րդ փուլում ամենաուժեղը ֆրանսիացի Բլել Կադրին էր:
Իսպանացի Ալբերտո Կոնտադորը գրավեց երկրորդ տեղը, իսկ եռյակը եզրափակեց իտալացի Վինչենցո Նիբալին, ով ընդհանուր հաշվարկի առաջատարն է:
Հիշեցնենք, որ «Տուր դը Ֆրանսի» գործող չեմպիոն Քրիստոֆեր Ֆրումը 5-րդ փուլում ստացած վնասվածքից հետո հրաժարվել էր հետագա պայքարից:
«Տուր դը Ֆրանս-2014», 8-րդ փուլ
Տոմբլեն – Ժերարմե լա Մուզլեն
161 կմ
1. Բլել Կադրի (Ֆրանսիա, AG2R)
2. Ալբերտո Կոնտադոր (Իսպանիա, Tinkoff-Saxo)
3. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա»)
Ընդհանուր հաշվարկ
1. Վինչենցո Նիբալի (Իտալիա, «Աստանա») – 29.57,04
2. Յակոբ Ֆուլսան (Դանիա, «Աստանա») – 0,02
3. Պետեր Սագան (Սլովակիա, Cannondale) – 0,44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում