19:36  ,  12 հուլիսի, 2014

«Բարսելոնան» 8 միլիոն եվրո քիչ կստանա Ֆաբրեգասի տրանսֆերից

Լոնդոնի «Չելսիի» նորեկ Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերից կատալոնական «Բարսելոնան» կստանա նախատեսվածից 8 միլիոն եվրո քիչ գումար, գրում է Marca-ն:

Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կատալոնացիները պետք է ստանային 33 միլիոն եվրո՝ գումարած եւս 3 միլիոն բոնուսներ: Սակայն այդ գումարից 3 միլիոն եվրոն «Բարսելոնան» կփոխանցի Լոնդոնի «Արսենալին», քանի որ մինչեւ հիմա ամբողջությամբ չի վճարել Ֆաբրեգասի տրանսֆերային արժեքը:

Բացի այդ, «Բարսելոնան» եւս 5 միլիոն պետք է վճարի ֆուտբոլիստին: Երբ Ֆաբրեգասը պայմանագիր է կնքել ակումբի հետ, նա համաձայնել է ամեն մրցաշրջանում ստանալ մեկ միլիոն եվրո քիչ աշխատավարձ, սակայն մինչեւ համաձայնագրի ավարտը թիմից հեռանալու դեպքում պետք է ստանա այդ գումարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում