19:06  ,  12 հուլիսի, 2014

Սուարեսն ակումբում առաջին անգամ կխաղա 9 համարով

«Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսը կատալոնական ակումբում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, տեղեկացնում է թիմի կայքը:

Ուրուգվայի հավաքականի 27-ամյա հարձակվողն ակումբային կարիերայում երբեք չի խաղացել 9 համարի մարզաշապիկով: Ամստերդամի «Այաքսում» Սուարեսին պատկանում էր 16 համարի մարզաշապիկը, իսկ անգլիական «Լիվերպուլում»՝ 7:

Մինչեւ այս «Բարսելոնայի» 9 համարը պատկանում էր Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ով տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում