18:45  ,  12 հուլիսի, 2014

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվեց Չինաստան

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալբերտո Ջիլարդինոն դարձել է չինական «Գուանչժոու Էվերգրանդի» ֆուտբոլիստ: Չինական ակումբը 32-ամյա հարձակվողին գնել է իտալական «Ջեոնայից», որին վճարել է 5 միլիոն եվրո: «Գուանչժոու Էվերգրանդում» Ջիլարդինոն կխաղա 38 համարի մարզաշապիկով, փոխանցում է ակումբի կայքը:

Ալբերոտ Ջիլարդինոն 2012-ին իտալական «Բոլոնիայից» էր տեղափոխվել «Ջենոա»: Իտալիայի հավաքականում նա անցկացրել է 57 խաղ՝ խփելով 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում