18:22  ,  12 հուլիսի, 2014

Արթուր Սարկիսովի գոլը հաղթանակ չբերեց «Վոլգային»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության երկրորդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» Յարոսլավլում ոչ ոքի խաղաց «Շիննիկի» հետ՝ 1:1:

«Վոլգայի» կազմում խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով գրավեց իր նախկին թիմի դարպասը: Սա 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր նոր մրցաշրջանում: Սարկիսովը մեկնարկային կազմում խաղաց 65 րոպե՝ խաղադաշտում տեղը զիջելով Արթուր Մինոսյանին: «Շիննիկը» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:

Արթուր Սարկիսովը «Շիննիկում» վարձավճարով խաղացել է 2010-2011-ը: «Վոլգան» ունի 4 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով