17:52  ,  12 հուլիսի, 2014

6 հայ բռնցքամարտիկներ մեդալներ են ապահովել Սերբիայում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին մասնակցում է Սերբիայում ընթացող «Նովի Սադ» անվանումը կրող միջազգային մրցաշարին:

Մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն երիտասարդ բռնցքամարտիկները: 
Հայաստանի 9 մարզիկներից 6-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազը բրոնզե մեդալ: Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արմեն Մխիթարյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գնել Մուրադյանը եւ կանանց 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում