23:14  ,  11 հուլիսի, 2014

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչները հետ են մնում առաջատարներից

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ոչ ոքի խաղացին, Շուշաննա Սարգսյանը պարտություն կրեց:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վալենտինա Գունինան է, որը վաստակել է 5.5 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն ունեն 4-ական, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան՝ 3.5-ական, Շուշաննա Սարգսյանը՝ 2 միավոր:

Հայաստանի շախմատիստուհիները պատրաստվում են օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով