22:35  ,  11 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Լավագույն դարպասապահի երեք հավակնորդները

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի առաջնության լավագույն դարպասապահի երեք հավակնորդների անունները: «Ոսկե ձեռնոց» մրցանակին հավակնում են Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը եւ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն:

ՖԻՖԱ-ն նշել է նաեւ Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոայի բացառիկ խաղը եւ ԱՄՆ-ի հավաքականի դարպասապ Թիմ Հովարդի 16 սեյվերը Բելգիայի դեմ խաղում: Այս ցուցանիշը ռեկորդային է աշխարհի առաջնությունների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով