NEWS.am Sport-ը ներկայացնում է հետաքրքիր եւ ուշագրավ փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, ֆուտբոլիստների, մարզիչների մարզասերների մասին:
Իսկ դուք գիտեի՞ք, որ.
10. Եթե բրազիլացի Նեյմարի կոտրվածքը լիներ 2,3 սմ ավելի վերեւ. Նա ամբողջ կյանքում գամված կմնար հաշմանդամի սայլակին:
11. Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից երկրներից երեքը՝ Իսպանիան, Իտալիան եւ Պորտուգալիան, չեն հաղթահարել ԱԱ-2014-ի խմբային փուլի արգելքը:
12. Հոլանդացի Դիրկ Կայտը ԱԱ-2006-ի ժամանակ խաղացել է հարձակվողի դիրքում, 2010-ին՝ կիսապաշտպանի, իսկ 2014-ին՝ ձախ պաշտպանի դիրքում: Գերմանացի Ֆիլիպ Լամը՝ ձախ պաշտպանի, աջ պաշտպանի եւ այս առաջնությունում՝ կիսապաշտպանի դիրքում:
13. Գերմանացի Մյուլերի՝ Բրազիլիայի դարպասը խփած գնդակը Գերմանիայի հավաքականի 2000-րդ գոլն էր:
14. Իսպանիայի ազգային հավաքականը 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն, ընդհանուր հաշվով, խփելով 8 գոլ:
15. Գերմանացի Միրոսլավ Կլոզեն, գրավելով Բրազիլիայի դարպասը, խփեց աշխարհի առաջնություններում իր 16-րդ գոլը՝ առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:
16. Գերմանիայից կրած պարտությունը խոշորագույնն էր Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ:
17. Արգենտինայի հավաքականը 24 տարվա դադարից հետո առաջին անգամ է հայտնվում աշխարհի առաջնության եզրափակիչում:
Պատրաստեց Շուշանիկ Հակոբյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում