10:10  ,  11 հուլիսի, 2014

Ռոման Շիրոկովը տեղափոխվեց «Սպարտակ»

Ռուսաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կարիերան կշարունակի Մոսկվայի «Սպարտակում»:

«ИТАР-ТАСС»-ը գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնել մոսկովյան ակումբի հետ: Շիրոկովն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Սպարտակ»:

Շիրոկովը 2008-ից էր խաղում «Զենիթում»: Ռուս կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Կրասնոդարում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում