Այս օրերին պատանի հայ բռնցքամարտիկները մասնակցում էին Սոչիում տեղի ունեցող Խորհրդային Միության հերոս Մարտիրոս Նագուլյանի անվան 29-րդ միջազգային մրցաշարին:
Հայաստանի բռնցքամարտիկները բավական հաջող են հանդես եկել՝ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Չեմպիոնի տիտղոս նվաճել են 44.5 կգ քաշային Գարեն Բարոյանը, 48 կգ քաշային Կարեն Սարկյանը, 52 կգ քաշային Արման Բազեյանը ,56 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը և 62 կգ քաշային Գոռ Ներսեսյանը, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում