00:26  ,  11 հուլիսի, 2014

Վենգեր. Բրազիլիայում Ալեքսիս Սանչեսն ապացուցեց, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

Աշխարհի առաջնության ժամանակ շատեր տեսան, թե ինչպիսի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է Ալեքսիս Սանչեսը, հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ մեկնաբանելով Չիլիի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող տեղափոխությունն անգլիական ակումբ:

«Մենք շատ ուրախ ենք, որ նա միացավ մեզ: Ալեքսիսը հզորություն, կրեատիվ միտք կավելացնի եւ «Արսենալի» խաղը կդարձնի ավելի որակյալ: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այս տրանսֆերին մի քանի շաբաթ: Նա մի քանի բարձրակարգ մրցաշրջան է անցկացրել ամենաբարձր մակարդակում, եւ բոլորս ուրախ ենք նրան տեսնել «Արսենալում»: Ես վստահ եմ, որ մեր ակումբի բոլոր երկրպագուները կմիանան իմ խոսքերին»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:  

Իսպանիայի անցած առաջնությունում Սանչեսը խփել է 19 գնդակ, կատարել է 12 արդյունավետ փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում