«Մոնակոն» Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկին դիտարկում է որպես փոխարինող Խամես Ռոդրիգեսին: Կոլումբիայի հավաքականի հարձակվողի ծառայությունով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» ներկայացուցիչներն արդեն բանակցել են ռուսական ակումբի հետ, գրում է L’Equipe-ը: Ռոդրիգեսի վաճառքից «Մոնակոն» ակնկալում է ստանալ 75 միլիոն եվրո:
22-ամյա Ռոդրիգեսը 6 գոլով շարունակում է գլխավորել աշխարհի առաջնության ռմբարկուների ցուցակը: Ժամանակին Հալկն ու Ռոդրիգեսը միասին խաղացել են «Պորտուում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում