00:13  ,  11 հուլիսի, 2014

Մարադոնա. Գերմանիայի կույր հավատը սեփական ուժերին կարող է շատ օգնել Արգենտինային

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակից հետո Գերմանիայի կույր հավատը սեփական ուժերին կարող է օգնել Արգենտինային, ասել է 1986թ. աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան: Նա նաեւ բարձր է գնահատել Մասկերանոյի գործողությունները Հոլանդիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում:

«Չեմ կարծում, որ Գերմանիայի դեմ խաղում Արգենտինայի խնդիրը կարելի է  «առաքելությունն անիրագործելի» է համարել: Գերմանիային հնարավոր է հաղթել: Բրազիլիայի նկատմամբ 7:1 հաշվով հաղթանակը կբարձրացնի գերմանացիների էգոն, եւ այդ կույր հավատը սեփական ուժերին կարող է շատ օգնել Արգենտինային: Հոլանդիայի դեմ խաղացին Մասկերանոն եւ տասը ֆուտբոլիստներ: Նա պիտբուլի նման էր: Իսկ Մեսին հոգնած տեսք ուներ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Գերմանիա - Արգենտինա եզրափակիչը հուլիսի 13-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով