23:48  ,  10 հուլիսի, 2014

Ֆերնանդո Հիերոն «Ռեալում» փոխարինեց Զինեդին Զիդանին

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի պաշտոնում փոխարինել է Զինեդին Զիդանին, որը դարձել է Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչը, հաղորդում է իսպանական ակումբի կայքը: Ավելի վաղ նշվում էր, որ Զիդանին հնարավոր է՝ փոխարինի Ֆաբիո Կանավարոն:

46-ամյա Հիերոն «Ռեալում» հանդես է եկել 1989-2003 թվականներին: Նա Իսպանիայի հնգակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս