Բուլղարիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Եվգենյա Օվոդի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտվեց վրացի Նանա Ձագնիձեին: Մարիա Կուրսովան սպիտակներով ուժեղ էր Թուրքիայի ներկայացուցիչ Խայալա Իսգանդարովային: Լիլիթ Գալոյանը սեւերով հաղթեց հույն Մարիա Կոուվացուին: Շուշաննա Սարգսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Յուդիտ Ֆուքսի հետ:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 3.5-ական միավոր եւ բաժանում են 10-24-րդ տեղերը: 1-3-րդ տեղերը բաժանում են 4.5-ական միավոր վաստակած ուկրաինացի Նատալիա Ժուկովան, Նանա Ձագնիձեն եւ ռուսաստանցի Վալենտինա Գունինան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում