Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան հնարավոր է՝ կարիերան շարունակի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկո»: Տրանսֆերի հավանականությունը 99 տոկոս է, գրում է իսպանական AS-ը: Օչոան ունի ազատ գործակալի կարգավիճակ: Նրա պայմանագիրը Ֆրանսիայի «Այաչոյի» հետ ավարտվել է հունիսին: Ավելի վաղ նշվում էր իսպանական «Մալագա» տեղափոխվելու տարբերակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում