20:23  ,  10 հուլիսի, 2014

Իվան Մատիչ. Մենք «Միկայից» լավ խաղացինք

Մենք մեծ ակնկալիքներ ունեք հաջորդ փուլից եւ հույս ունենք, որ կկարողանանք անցնել նաեւ այդ արգելքը: Այդ մասին  Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Միկա» - «Սպլիտ» հետխաղյա մամուլի ասուլիսում հայտնեց խորվաթական թիմի գլխավոր մարզիչը Իվան Մատիչը: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Խորվաթիայում «Սպլիտը» հաղթել էր 2:0 հաշվով: «Միկան» դուրս մնաց պայքարից:

«Այս խաղն ավելի բարդ էր, քան մենք ակնկալում էինք: Բայց մենք «Միկայից» լավ խաղացինք: Մեր խաղն ավելի ագրեսիվ էր:  Ցավոք, վերջնամասում այդքան էլ լավ չէինք խաղում: Կարող էինք եւս մեկ գնդակ խփել: Ցանկանում եմ շնորհավորել իմ թիմին: Մենք արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Մեզ բարդ էր խաղալ, քանի որ եղանակային պայմանները հարմար չէին: Մենք սովոր չենք խաղալ այսքան շոգ եղանակին:  Առաջին գոլից հետո «Միկան» սկսեց լավ գործել եւ մի պահ մտավախություն առաջացավ, որ հնարավոր է լրացուցիչ ժամանակի կարիք լինի:

Մենք մեծ ակնկալիքներ ունեք հաջորդ փուլից եւ հույս ունենք, որ կկարողանանք անցնել նաեւ այդ արգելքը: Մենք այնպիսի ազգ ենք, որ միշտ հաշվից դժգոհում ենք, միշտ ցանկանում ենք ավելին»,- նշեց խորվաթ մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով