21:02  ,  10 հուլիսի, 2014

Պաշտոնական. Մարիո Մանջուկիչն՝ «Աթլետիկոյի» խաղացող

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչին գնելու մասին, հաղորդում է իսպանական ակումբի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ոչ պաշտոնական տվյալներով, «Աթլետիկոն» Մանջուկիչի տրանսֆերի համար վճարել է 22 միլիոն եվր:

Գերմանիայի անցած առաջնության 30 հանդիպումներում Մանջուկիչը խփել է 18 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում